Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ինչպես գրավել թշնամու երկիրը

Ինչպես գրավել թշնամու երկիրը
25.09.2025 | 10:53

Թշնամու երկիրը գրավելու համար գոյություն ունի երկու ճանապարհ՝ կամ դրսից՝ պատերազմով կամ ներսից՝ կոնկրետ ու ճշգրիտ հաշվարկներով։

«Պատերազմելու արվեստն այն է, որ ինքդ երբեք չպատերազմես, այլ քո հաշվարկած քայլերով եւ նվազագույն ռեսուրսներով գրավես թշնամու երկիրը ներսից»։

Սուն Ցզի Քրիստոսից 5 դար առաջ

Այս նպատակին հասնելու համար, 4 քայլ է իրականացվում՝

1 ԲԱՐՈՅԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՆԵԼ

Այս փուլը պահանջում է 15-20 տարի։ Դա է 1 սերնդի դաստիարակաման ժամանակահատվածը, որն օգտագործվում է արժեհամակարգը խաթարելու, ազգային արժեքները եւ էլիտան փոշիացնելու համար։ Յուրաքանչյուր հասարակությունում կան մարդիկ, որոնք բարոյական եւ այլ հակասությունների մեջ են հասարակության եւ իշխանության հետ, հենց այս շերտի օգտագործումն է երկիրը ներսից քանդելու եւ գրավելու հիմնական գործիքը։

2 ԱՆԿԱՅՈՒՆԱՑՈՒՄ

Այս փուլում հասարակության բոլոր կառույցները անկայունացվում եւ հակասությունների մեջ են մխրճում։ Օրենքները, տնտեսությունը, բանակը, ազգային անվտանգության կառույցները, ոստիկանությունը, մամուլը, լեզուն, եկեղեցին, դպրոցը այս փուլի հիմնական թիրախներն են։ Թվարկվածի անկայունացումը հասարակությանն ուղղակիորեն բարոյալքման է տանում։

3 ՔԱՈՍԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Այս փուլում (Հայաստանի ներկայիս վիճակը) հասարակությունը զրկվում է որեւէ վտանգի հակազդելու կամքից, ինչին հաջորդում է կամ ներքին պատերազմ կամ երկրի գրավումը թշնամու կողմից։

4 ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՈՒՄ

Այս փուլում (նիկոլի սեպտեմբերի 21-ի ելույթը) քաոսից հետո իշխանության գլուխ են գալիս թշնամու դրածոները ու սկսում քարոզել թշնամու հետ հարաբերությունների նորմալացում, թշնամու հետ խաղաղ համակեցություն։ Խոսում են կայունության մասին, մինչդեռ հիմնական նպատակը երկրում գոյություն ունեցող բոլոր ընդդիմադիր ազգային ուժերին ոչնչացնելն է:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4238

Մեկնաբանություններ